• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5212 նոր դեպք

08.08.2020   15:37

Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք, մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6615 քաղաքացի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։

Ամենից շատ վարակվածներին մեկ օրում հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:

Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 854 մարդ, բուժվել՝ 690 207 հոգի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր