• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում. Al-Watan

06.08.2020   16:38

Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական Al-Watan թերթը: Հրատարակության պնդմամբ, աշ-Շադադի քաղաքում տեղակայված բազայի վրա գրոհել են անհայտ անձինք: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում սիրիական Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվող ամերիկացի զինվորականների վրա անհայտ ջոկատների հարձակումների մասին:

Պենտագոնում այդ տեղեկատվությունը հերքում են: Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել Է 2011 թվականին: Առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: ԱՄՆ-ից ժամանած զինվորականները Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվում են անօրինական հիմունքներով:

Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջը: Սիրիական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ամերիկյան զորակազմի երկրում գտնվելը խախտում Է պետության ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը: Իր հերթին, Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել Էր, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել երկրում 2011 թվականին հակամարտության սկսվելուց առաջ իրադրության վերականգնմանը եւ վերջին հաշվով այնտեղից բոլոր զինված ուժերի հեռացմանi, առաջին հերթին՝ իրանական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր