• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունների պատճառը

05.08.2020   11:53

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել Էր սելիտրայի պայթյունի մասին, հավելելով, որ այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում Էր 2014 թվականից:

Մինչդեռ, Լիբանանի գծով մասնագետ, լրագրող Խալա Ջաբերը հայտնել Է, որ 2013 թվականի սեպտեմբերին տեխնիկական խնդիրների պատճառով Բեյրութի նավահանգիստ Էր մտել մոլդովական դրոշով մի նավ, որը սելիտրայի բեռը Վրաստանից տեղափոխում Էր Մոզամբիկի համար: Ավելի ուշ բեռը բռնագրավել Էին մաքսային ծառայությունները եւ այն տեղավորել Էին նավահանգստի պահեստում: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պայթյունների զոհերի թիվը հասել Է ավելի քան 100-ի, եւս 4 հազար մարդ վերքեր եւ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր