• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը

04.08.2020   20:58

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նահանգապետն այս խնդրին անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, կիսվելով վանդալիզմի մասին հրապարակման հղումով:

«Սա զազրելի է: Ատելության այս գործողությունները տեղ չունեն Կալիֆորնիայում»,- գրել է Նյուսոմը:

Կալիֆորնիայի KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի պատերին ներկով անպարկեշտ արտահայտություններ են գրվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին, պատերից մեկն էլ ներկվել է Ադրբեջանի դրոշի գույներով:

Դպրոցն այժմ չի գործում ամառային արձակուրդների և կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր