• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իսրայելը հերքում է իր կապը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ

04.08.2020   22:07

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Times of Israel լրատվամիջոցը:

Իսրայելի Կնեսետի հեռուստաալիքն էլ, հղում անելով պետական աղբյուրի վրա, հայտնել է, որ Իսրայելը կապ չունի Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետ: Ավելի վաղ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի բանակը չի մեկնաբանել Բեյրութի նավահանգստին հրթիռային հարված հասցնելու մասին լուրերը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր