• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հարավային Կորեան ՌԴ-ից ժամանող նավաստիներից տեղեկանք կպահանջի COVID-19-ի բացակայության մասին

03.08.2020   17:06

Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք Է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում Է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Yonhap-ը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմիններին:

Տեղեկանքը պետք Է տրվի նախքան Հարավային Կորեա ժամանելը՝ 48 ժամվա ընթացքում: Գործակալությունը հիշեցնում Է, որ ավելի վաղ Սեուլը պարտավորեցրել Էր վեց երկրներից ժամանող բոլոր անձանց, որոնց թվում են՝ Բանգլադեշը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ֆիլիպինները եւ Ուզբեկստանը, բժշկական տեղեկանքներ տրամադրել COVID-19-ի բացակայության մասին: Ռուսաստանը երկրների այս ցուցակի մեջ դեռ չի մտել:

Կարանտինային խիստ միջոցառումները կկիրառվեն միայն Ռուսաստանի նավերի անձնակազմերի անդամների նկատմամբ:

2020 թվականի հունիսի 22-ից Հարավային Կորեայում վարակման 92 դեպք Է գրանցվել այն ութ նավերի ռուսաստանցի նավաստիների շրջանում, որոնք կառանվել Էին երկրում: Նշվում Է, որ այն ժամանակ, երբ երկրում դիտվում Է վարակման տեղական դեպքերի թվի նվազում, աճում Է արտասահմանից բերված դեպքերի թիվը:

Մասնավորապես, հիվանդության ներմուծված դեպքերի աճը կապված Է ռուսաստանցի նավաստիների եւ հարավկորեացի այն աշխատողների հետ, որոնք տուն են վերադարձել Իրաքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր