• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՀԿ-ի փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում

03.08.2020   17:08

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների խումբն ավարտել Է աշխատանքը Չինաստանում: Այդ գործունեության արդյունքները հիմք կծառայեն հետագա հետազոտությունների համար՝ նպատակամիտված կորոնավիրուսի ծագման պարզաբամանը, որը հարուցում Է COVID-19 հիվանդությունը, օգոստոսի 3-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր տնօրենի խոսքով՝ այդ առաքելության արդյունքն Է դարձել ԱՀԿ-ի եւ Չինաստանի փորձագետների կողմից «ԱՀԿ-ի ղեկավարած միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին» փաստաթուղթը: Այդ խմբի մեջ կմտնեն փորձագետներ Չինաստանից եւ այլ երկրներից: ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել Է, որ համաճարակաբանական հետազոտությունները կսկսվեն Ուհան քաղաքում: Դրանց նպատակը կլինի «վարակի պոտենցիալ աղբյուրի պարզումը COVID-19-ի վաղ դեպքերի ժամանակ:

«Վկայությունները եւ վարկածները, որոնք կառաջանան այդ աշխատանքի ընթացքում, հիմք կդնեն հետագա, երկարաժամկետ հետազոտությունների համար»,- նշել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Գլխավոր տնօրենը հիշեցրել Է, որ այժմ աշխարհում մշակվում են կորոնավիրուսի դեմ մի շարք պատվաստանյութեր: Դրանցից որոշներն անցնում են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: «Մենք բոլորս հուսով ենք, որ կստանանք մի շարք արդյունավետ պատվաստանյութեր, որոնք կօգնեն կանխելու մարդկանց ախտահարումը»,- ասել Է նա:- Սակայն այս պահին համադարման չկա, եւ այն կարող Է երբեք չլինել»:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել Է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր