• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Դիմակներ և լոկալ սահմանափակումներ. թարմ տվյալներ Եվրոպայից

06.07.2020   20:27

Լոկալ սահմանափակումները վերսկսվել են Իսպանիայում և Գերմանիայի որոշ հատվածներում` պարտադիր դարձնելով դիմակ կրելու կանոնը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, հայտնում է Եվրոպայի վերջին տվյալները.

  • Իսպանիայում Գալիսիայի և Կատալոնիայի կառավարությունները 300 հազ. մարդու համար սահմանել են որոշակի սահմանափակումներ: Միայն նրանք կարող են ելումուտ ունենալ Գալիսիայի Ա-Մարինա ծովափնյա թաղամաս, ովքեր աշխատում են:
  • Գերմանիայի մի շարք նահանգներ քննարկում են առաջիկա ամիսներին դիմակներ կրելու վերաբերյալ մեղմացման կանոնները, քանի որ վարակի տարածումը  մնում է վերահսկողության տակ: Առողջապահության նախարար Ջենս Սփան նշել է. «Ես հասկանում են անհամբերությունը բնականոն կյանքին վերադառնալու, բայց վարակը դեռ առկա է»:
  • Շվեյցարիան հանրային տրանսպորտում դիմակ կրելը դարձրել է պարտադիր` հղում կատարելով զբոսաշրջիկների աճող թվերին: 
  • Հունաստանը հուլիսի 6-ին փակում է սահմանը Սերբիայի հետ` պայմանավորված Բալկանյան երկրում դեպքերի աճով: Մոնտենեգրոն արձանագրել է մեկօրյա դեպքերի ռեկորդային թիվ հուլիսի 5-ին, Կոսովոն սահմանել է գիշերային պարետային ժամ մի քանի քաղաքներում` ներառյալ նաև մայրաքաղաք Պրիշտինայում: 
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր