• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը

30.06.2020   17:51

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, Կրեմլը կարող է հավաստել այդ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձեւաչափով նախագահների գագաթնաժովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր