• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ճապոնիայում սկսվել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը

30.06.2020   17:56

Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել Է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է NHK հանրային հեռուստատեսությունը:

Սպասվում Է, որ առաջին փուլում հետազտությանը կմասնանկցեն 20-ից մնչեւ 30 կամավորներ հիվանդանոցի բուժանձնակազմի թվից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը:

Արդյունավետության հաստատման եւ կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում ենթադրվում Է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավոների հոսպիտալի պացիենետների թվից: AnGes Inc.-ը պլանավորում Է մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյթուը կլինիկական փորձարկումները:

Ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումեր: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հանդես Է եկել այդ պատրաստուկների արտոնագրերի կառավարման միջազգային մարմնի ստեղծման գաղափարով:

Այդ նախաձեռնության գլխավոր նպատակը զարգացող երկրներին պատվաստանյութի կայուն մատակարարումների ապահովումն Է: Նոր կորոնավիրուսի համավարկի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է ավելի քան 10,1 միլիոն մարդ, ավելի քան 500 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր