• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Աֆրիկայում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ

26.05.2020   22:10

Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ հանրային առողջապահության սպառնալիքների առկայությունը, լայնամասշտաբ թեստավորման խնդիրները վատթարացնում են ընթացիկ համաճարակային իրավիճակը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Աֆրիկայում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ծրագրի ղեկավար Միշել Յաոն:

Աշխարհում վարակվածների թվի 1,5 տոկոսը բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքին: Այդ ցուցանիշը շարունակում է աճել, թեպետ աճը հիմնականում նկատվում է մի քանի երկրներում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Կամերունում և այլն:

«Այդ երկրներին բաժին է ընկնում վարակվածների մեծ թիվը, սակայն նրանցից և ոչ մեկը չի հասել վարակի պիկին: Թեպետ, օրինակ, Բուրկինա Ֆասոյում կարող ենք նկատել որոշակի նվազում: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք վարակվել են, սակայն ախտանշաններ չունեն, ներառվեն վիճակագրությունում: Այսպիսով, Աֆրիկայում մասշտաբային թեստավորման խնդիրը դեռ լուծված չէ: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վարակը տարածվում է»,-նշել է նա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր