• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թաիլանդը կարճաժամկետ դադարեցնում է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները

04.04.2020   23:54

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արգելքն արդեն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից և կգործի մինչև ապրիլի 6-ը: Իշխանությունները նման մեթոդների են դիմում, որպեսզի ժամանակ շահեն և կանխարգելեն վարակի ներթափանցումը երկիր:

Այս ընթացքում կլինեն բացառություններ, օդանավակայաններում կշարունակեն ընդունել հումանիտար օգնության, ռազմական և բժշկական ինքնաթիռները:

Թաիլանդում ապրիլի 3-ից սահմանվել է պարետային ժամ, որը գործում է 22:00 –ից մինչև 04:00: Որոշում է կայացվել հյուրանոցները փակելու վերաբերյալ:

Թաիլանդում 2 հազարից ավելի վարակվածության դեպք կա, մահացել է 20 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր