• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

03.04.2020   23:35

Կորոնավիրուսի համաճարակով  պայմանավորված՝  աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», – ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր