• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Փարիզում այրվում է Լիոնի երկաթուղային կայարանը

28.02.2020   23:21

Փարիզի Լիոնի երկաթուղային կայարանում (Gare de Lyon) ուժեղ հրդեհ է բռնկվել: Զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանները տարհանում են մարդկանց կայարանից, հրդեհը տարածվել է կայարանում կայանված մեքենաների վրա: 

Քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Հրդեհի պատճառները պարզվում են: Լիոնի կայարանը Ֆրանսիայի վեց խոշոր երկաթուղային տերմինալներից մեկն է: Նշվում է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել հրկիզումը: Կայարանը հրկիզել են մարդիկ, որոնց բարկացրել է  քիչ հեռու տեղի ունեցող համերգը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր