• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

28.02.2020   20:39

Չինաստանը պատրաստ Է ուժերի ներածին չափով օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Իրանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել Է 34 մարդ: Առաջիկա օրերին կանխատեսվում Է վիրուսի հետագա տարածումը:
«Համաճարակը սահմաններ չունի: Չնայած այն բանին, որ Չինաստանում համաճարակաբանական իրադրությունը դեռեւս ծանր Է, մենք պատրաստ ենք ուժերի ներածին չափով օգնություն ու աջակցություն ցուցաբերել՝ իրանական կողմի կարիքներին համապատասխան: Ներկայում չինական կողմն արդեն Իրանին թեստերի խմբաքանակ Է փոխանցել վիրուսի հայտնաբերման համար»,-ասել Է Չժաո Լիցզյանը բրիֆինգում:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել Է 327 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2788, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 824 դեպք:
Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:
Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 39,9 հազա մարդ, ավելի քան 7,95 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 36 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը:
«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել Է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր