• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

26.02.2020   23:23

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«24 մարդ Է ձերբակալվել ու հանձնվել դատական իշխանություններին երկրում կորոնավիրուսի հարուցած հիվանդության վերաբերյալ լուրեր տարածելու համար»,-նրա խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը: Մաջիդը հավելել Է, որ «ներկայում կիբեռոստիկանությունն զբաղվում Է Համացանցում հրապարակումների հանգամանալի մոնիթորինգով, ներառյալ տեսանյութերը, լուրերը եւ լուսանկարները՝ ստուգելու կեղծ տեղեկատվության առկայությունը»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվել Է մոտավորապես 140 մարդ, գրանցվել Է հիվանդությունից մահվան 19 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր