• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Շարմ Էլ-Շեյխում վայրԷջք Է կատարել 2015 թվականից ի վեր առաջին բրիտանական մարդատար ինքնաթիռը

17.02.2020   23:26

 Հինգ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռն Է Մեծ Բրիտանիայից ժամանել Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ առողջարան: Այդ մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: TUI տուրիստական ընկերության ինքնաթիռը Լոնդոնի «Գաթվիք» օդանավակայանից Եգիպտոս Է ժամանել փետրվարի 16-ին:

Զբոսաշրջիկներին Շարմ Էլ-Շեյխում դիմավորել են ծաղիկներով, երաժշտությամբ եւ կոկտեյլներով: Մեծ Բրիտանիան Շարմ Էլ-Շեյխ թռիչքները դադարեցրել Էր 2015 թվականի նոյեմբերին «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ավիացիայի նախարարությունը հանել Էր Շարմ Էլ-Շեյխ թռիչքների վրա դրված սահմանափակումները, նշելով անվտանգության միջոցների բարելավումը Եգիպտոսում: 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Սինա թերակղզում աղետի Է ենթարկվել «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը Շարմ Էլ-Շեյխից թռչում Էր Պետերբուրգ: Զոհվել են օդանավում եղած բոլոր 224 մարդիկ: Ողբերգությունից երկու շաբաթ անց Ռուսաստանի իշխանություններն ավիաաղետը որակել են որպես ահաբեկչություն՝ դրա պատճառը համարելով հանրանավում տեղադրված ռումբի պայթյունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր