• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1330-ի. ԶԼՄ-ներ

25.01.2020   23:50

 Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում վարակը հաստատվել է 36 մարդու մոտ: Ինֆեկցիայի տարածման օջախում` Հուբեյ նահանգում, 729 հիվանդ կա:

Այս մասին հունվարի 25-ին հայտնել է վիրուսի տարածման վերաբերյալ շուրջօրյա վերահսկողություն իրականացնող մարմինը:

Ավելի վաղ հայտարարվել էր 1287 վարակակրի մասին: Մահացել է 41 մարդ: Հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի բոլոր նահանգներում, բացառությամբ Տիբեթի ինքնավար շրջանի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր