• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի գիտնականները պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ. «Սինհուա»

24.01.2020   21:50

Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում Է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ: «Դա հիանալի համագործակցություն Է:

Սակայն պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չԷ, եւ պարզ չԷ, թե մեզ մոտ օգտագործման համար պատրաստ պատվաստանյութ կլինի արդյոք մինչեւ այս համաճարակի ավարտվելը»,-հայտարարել Է Բեյլորի քոլեջի Արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր