• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պեկինի իշխանությունները չեղարկել են բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում

23.01.2020   21:10

 Պեկինի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: Այդ մասին ասված Է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին տեղը դնելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու եւ կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի եւ Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների թիվը հունվարի 23-ի տեղական ժամանակով 18:30-ի (Երեւանի ժամանակով 14:30-ի) դրությամբ հասել Է 633-ի: Դա հետեւում Է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի եւ առողջաեպահության հարցերի կոմիտեների հրապարակված հաղորդագրություններից:

Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել Էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Մահացել Է 17 բնակիչ: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են:

Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ Է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված Է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն Է, որտեղից սկսվել Է համաճարակի տարածումը: Պեկինում ախտահարվածների թիվն աճել Է եւս չորսով՝ մինչեւ 14 բնակիչ: Նոր տիպի կորոնավիրուս Է արդեն հայտնաբերվել նաեւ այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում եւ Ֆիլիպիններում: Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով: Բոլոր նահանգների, ինքնավար շրջանների ու կենտրոնական ենթակայության քաղաքների տրանսպորտային վարչություններին կարգադրված Է կասեցնել ջրային ու ցամաքային տրանսպորտի կանոնավոր մարդատար չվերթները Ուհան, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 11,1 մլն մարդ, ինչպես նաեւ ժամանակավորապես արգելել ավտոբուսների մուտքն այդ քաղաք: Հունվարի 23-ին Ուհանի բնակիչների համար քաղաքից մեկնելու ժամանակավոր արգելք Է սահմանվել:

Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղեւորների ստուգում սահմանելու մասին հայտարարել Է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղեւորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաեւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում:

Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում Է 4-րդ թերմինալում: Այնուհետեւ անցկացվում են ուղեւորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չԷ: Ուղեւորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաեւ ասիական տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում եւ Բանգլադեշում:

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում: Հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակված Է Journal of Medical Virology հանդեսում, եկել են այն եզրակացության, որ Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսի առավել հավանական տարածողներն օձերն են: Ավելի ստույգ որոշելու համար, թե որտեղից Է հայտնվել վիրուսային թոքաբորբ հարուցող նոր կորոնավիրուսը, մասնագետները վերուծության են ենթարկել դրա համագենը եւ այն համեմատել այլ վիրուսների վերաբերյալ տեղեկատվության հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ 2019-nCoV-ը երկու կորոնավիրուսների հիբրիդ Է, որոնցից մեկն ավելի վաղ գտել են չղջիկների մոտ: Երկրորդ վիրուսը գիտնականներն ավելի վաղ չեն գտել: Ներկայում մասնագետները պարզել են, որ 2019-nCoV-ի առավել հավանական տարածողները եղել են օձերը: Այդ մասին վկայել են կորոնավիրուսի ԴՆԹ-ի կառուցվածքի վիճակագրական վերլուծության արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր