• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու

23.01.2020   22:56

Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել Է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ հարկավոր Է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում Է, որ (դաշինքը) պետք Է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Թուրքիան լիովին պաշտպանում Է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: «Թուրքիան միշտ Էլ պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու թեման այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան չեն գնում այդ քայլին՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր