• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

NASA-ն հրապարակել Է «Մարս-2020» մարսագնացի համար անունների համառոտ ցանկը

22.01.2020   23:45

 Որոշվել Է այն ինն անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որն ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս: Ցանկը հրապարակել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շատ ենք հպարտանում, որ մեր կոչը գրավել Է մի քանի հազար դպրոցականների եւ փորձագետների ուշադրությունը: Այժմ խոսքը հանրությանն Է. ցանկացած մարդ կարող Է իր ձայնը տալ անվան հավանած տարբերակին»,- պատմել Է NASA-ի մոլորակագիտության բաժանմունքի ղեկավար Լորի Գլեյզը: Անցյալ տարվա օգոստոսին հայտնի Է դարձել, որ այդ ապարատի անունը կընտրեն ամերիկացի դպրոցականները, որոնք շարադրություն կգրեն Մարսի ուսումնասիրման թեմայով եւ դրանք կուղարկեն NASA: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել Է Գլեյզը, մրցույթի առաջին փուլին մասնակցել Է ավելի քան 28 հազար երեխա:

Հունվարի կեսերին NASA-ի փորձագետներն ամփոփել են մրցույթի առաջին փուլի արդյունքները եւ հրապարակել կիսաեզրափակչի 155 մասնակիցների ցուցակը, որոնցից սոսկ մեկը հնարավորություն կստանա անուն շնորհելու մարսագնացին եւ մասնակցելու այս տարա հուլիսին Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից դրա արձակման արարողությանը: Հունվարի 22-ին Գլեյզը եւ նրա գործընկերները հրապարակել են ինը ֆինալիստների ցանկը: Մրցույթի արդյունքները կամփոփեն մարտին: Համառոտ ցանկում հայտնված բոլոր անունները կապված են մարդու զանազան դրական հատկությունների՝ անսասանության (Endurance), քաջության (Courage), տոկունության (Fortitude), հանճարեղության (Ingenuity), կամքի աներերության(Tenacity), ներուժի (Promise), հաստատակամության (Perseverance), կանխատեսության (Vision) եւ մտքի պայծառության (Clarity) հետ: Եվս մեկ մարսագնացի՝ թվով հինգերորդի ստեղծման մասին NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են 2012 թվականի դեկտեմբերին: Այն կդառնա Curiosity-ի յուրօրինակ հաջորդը, որը Մարսի վրա վայրԷջք կատարեց 2012 թվականի օգոստոսին: Նոր ապարատը, որն ստացել Է «Մարս-2020» ոչ պաշտոնական անվանումը, տիեզերք դուրս կբերվի 2020 թվականի ամռան կեսերին: Այն պետք Է Կարմիր մոլորակի Եզեյրո խառնարանում վայրԷջք կատարի 2021 թվականի փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր