• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Իրանում. Fars

22.01.2020   22:47

 Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչների վերծանումը կանցկացվի Իրանի տարածքում»: Էսլամին պարզաբանել Է, որ ներկայում «աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ»:

Հունվարի 21-ին Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, հայտնել Է, որ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար: Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սեւ արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: Հունվարի 20-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտնել Է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից:

Պաշտոնյան նշել Է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր