• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները

22.01.2020   21:23

ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը: Այսպես, Արչիի կնքամայրը, ինչպես եւ ենթադրում Էին լրագրողները, դարձել Է Թիգի Փեթիֆերը, որը Հարրիի եւ Ուիլյամի դայակն Է եղել 1993-ից մինչեւ 1999 թվականը:

Նրան աշխատանքի Էին վերցրել արքայադուստր Դիանայից Չառլզի բաժանվելուց հետո: Թիգիին թագավորական ընտանիքի եղբայրների հետ կապում Էին սերտ հարաբերությունները. նա նրանց համարում Էր «իր զավակները», նրանց հետ հաճախ Էր անցկացնում արձակուրդները եւ զորակցում Էր 1997 թվականին մոր մահից հետո: Կնքահայրը դարձել Է արքայազն Չառլզի նախկին ախոռապետ Մարկ Դայերը:

Փեննի Ջունորի՝ Արչիի հոր կենսագրության հեղինակի, խոսքով՝ Մարկին համարում Էին «այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որոնց կարծիքն արքայազն Հարրին երբեմն հաշվի Էր առնում»: Դայերը որպես ախոռապետ ծառայել Է 90-ական թվականների կեսերին, իսկ արքայադուստր Դիանայի մահից հետո դարձել Է արքայազն Հարրիի եւ արքայազն Ուիլյամի դաստիարակը: Արչին ծնվել Է 2019 թվականի մայիսին, նրան կնքել են հուլիսին, բայց ծնողները որոշել Էին կնքահոր եւ կնքամոր անունները չհրապարակել արարողությունից անմիջապես հետո: Այժմ տղան ութ ամսական Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր