• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել

14.12.2019   20:43

Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կտանք»,- հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի «Թվիթեր«-ի պաշտոնական էջը:

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր