• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա

14.12.2019   20:46

 Մոտ 900 սիրիացի փախստական անցած  օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր