• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

WikiLeaks-ի հիմնադիրի ներկայացուցիչը կրիտիկական է գնահատել Ասանժի վիճակը

10.12.2019   21:43

 WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դատական գործընթացների ընթացքում ծրագրում են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Ասանժի առողջական վիճակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Российская газета»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը:

«Ասանժի վիճակը կրիտիկական է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին անհիմն է և հակաօրինական: Ասանժը Լոնդոնի բանտերում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, որը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչը»,- նշել է Ասանժի ներկայացուցիչը:

WikiLeaks-ի հիմնադրին արգելված են բոլոր տեսակի շփումներն արտաքին աշխարհի հետ օրվա մեջ 23 ժամվա ընթացքում: Ամբողջ օրվա ընթացքում մեկ ժամով կարող է Ասանժը դուրս գալ զբոսնելու, բայց առանց շրջապատի հետ որևէ փոխհարաբերության:

Նոյեմբերի 18-ին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակնրան ԱՄՆին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր