Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հայկական մշակութային օրեր են անցկացվել

ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում հոկտեմբերի 26-ին մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են «Մաշտոցը հանդիպեց Լյութերին․ մշակույթների հանդիպում» խորագրի ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառումների բազմաբնույթ ցանկում առաջին անգամ ընդգրկվել է նաև հայկական տարազների և գորգերի ցուցադրություն՝ «Տերյան մշակութային կենտրոն» արվեստագետների ներկայացմամբ:
Հայկական մշակութային օրերի շրջանակում «Հայ ավետարանական եկեղեցու պատմությունն ու գերմանացի միսիոներների դերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էրլանգենի համալսարանի աստավածաբանության պրոֆեսոր Խաչիկ Գազերը, տեղի ունեցավ «Աստված հարստացրել է իմ կյանքը» գրքի շնորհանդեսը, Ռաֆայել Հովհաննիսյանի «Հայկական հետքեր Բադեն-Վյուրթեմբերգում» փաստավավերագրական ֆիլմի ներկայացումը, Շտուտգարտի ջազային նվագախմբի համատեղ ելույթը ՀՀ վաստակավոր արտիստներ Էմմա Պետրոսյանի, Արամոյի և Մադաթ Ավանեսովի հետ համատեղ։
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ մեկ այլ միջոցառում, որտեղ կատարվեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀԱԵ հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը:
Կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Ռուբեն Մելիքսեթյանը, Իզաբելա Մելքոնյանը, երգչուհի Աննա Ավդալյանը, թավջութակահար Վաչե Բագրատունին և ջութակահար Քրիստինա Ալթունյանը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

