Աւստրիոյ Խորհրդարանը Առաջարկած է Արգիլել Զէնքի Վաճառքը Թուրքիոյ

Աւստրիոյ խորհրդարանը միաձայն ընդունած է Թուրքիոյ համար զէնքի վաճառքի արգելք սահմանելու մասին բանաձեւը: «Sputnik»-ի թրքական ծառայութեան համաձայն` խորհրդարանի այս որոշման մասին Twitter-ի իր էջին մէջ գրած է «Կանաչներ»-ու կուսակութեան պատգամաւոր Պերիւան Ասլանը:
Բանաձեւը նախապատրաստուած է Աւստրիոյ խորհրդարանին մէջ ներկայացուած բոլոր 6 կուսակցութիւններու համատեղ ջանքերով, կը գրէ ermenihaber.am-ը:
Ռազմամթերքի եւ արտաքին առեւտուրի մասին օրէնքի սահմաններուն մէջ բանաձեւը կը նախատեսէ արգիլել զէնքի ու զինամթերքի վաճառքի թոյլտուութեան տրամադրումը պատերազմող կամ պատերազմի նախաշեմին գտնուող երկիրներուն: Այդ ծիրէն ներս առաջարկուած է արգիլել զէնքի վաճառքը Թուրքիոյ: Կը նշուի, սակայն, որ այս որոշումը պարտադիր իրաւական ուժ չունի:
«Կանաչներ»-ու կուսակցութեան պատգամաւոր Փեթըր Փիլզը ուշադրութիւն հրաւիրած է այն հանգամանքին, որ Աւստրիան նմանատիպ որոշում կայացնող առաջին երկիրն է Եւրոմիութեան մէջ: Պատգամաւորը կոչ ըրած է միւս անդամ երկիրներուն` խնդրի վերաբերեալ համապատասխան որոշումներ ընդունելու:
Իբրեւ բանաձեւի ընդունման հիմնաւորում կը մատնանշուի Թուրքիոյ ահաբեկչութեան դէմ պայքարի անուան տակ լրագրողներու, գրողներու, ակադեմիկոսներու եւ ընդդիմադիրներու դէմ իրականացուող գործողութիւնները, յեղաշրջման փորձէն ետք, հազարաւոր մարդոց աշխատանքէ հեռացնելը եւ ռազմական գործողութիւններու արդիւնքով խաղաղ բնակչութեան զոհերու հանգամանքը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

