• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

10.08.2020   18:18

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր