• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԶԼՄ-ները հայտնում են Բեյրութում հայերի զոհվելու մասին

05.08.2020   11:49

«Արևելք» լրատվականը հայտնում է, որ Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվականն այս մասին հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ «Արևելք»-ի՝ պայթյունի հետևանքով զոհվել է Բեյրութի նավահանգստին շատ մոտ թաղամասում բնակվող Տելիա Փափազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել էր 3 հայի զոհվելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են հայազգի Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը և Ժաք Պարամաքեանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր