• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է անում չտրվել սադրանքին

03.08.2020   17:04

Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

 

Դեսպանությունը կրկին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:

Հայերի և ադրբեջանցիների միջև վերջին շրջանում միջադեպեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում: Միջադեպերը սկսվել են հուլիսի 12-20-նն Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ավարտից հետո:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր