Նյու Յորքում հայ համայնքի բողոքի ակցիան անցել է խաղաղ

Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել «մենք ուզում ենք խաղաղություն»:
Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում, իրավիճակի սրացմամբ պայմանավորված աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները միասնության ցույցեր են անցկացնում ոչ միայն իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին ու Արցախին, այլև բողոքի ձայն բարձրացնելու Ադրբեջանի սադրանքների, ապակառուցողական գործողությունների առնչությամբ: Հայերն ակցիաներ են անցկացրել Մադրիդում, Լոս Անջելեսում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում, Պրահայում և այլ տեղերում:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

