Լինել համախմբված և օրենսդրության շրջանակներում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայ համայնքին

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին ակցիաներ կազմակերպելու հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդան Տողանյանն իր ուղերձում նշել է, որ վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների ՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում եւ ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:
«Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։
Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը եւ արդեն իսկ լարված իրավիճակին, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում»,- ասել է Տողանյանը։
Դեսպանը կարևորում է այս իրավիճակներում ավելի համախմբված լինելը, ընդհանուր դիրքերից հանդես գալը, գործողությունների համակարգումը և ցանկացած սադրիչ դրսևորումների կասեցումը։
«Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և ռուսական իշխանությունների հետ։ Մեր ընդհանուր խնդիրն է` գործել ռուսական օրենսդրության շրջանակներում»,- եզրափակել է Տողանյանը։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

