• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիդեռլանդներում և Լիտվայում ՀՀ դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2020   22:50

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին դեսպան Տիգրան Բալայանը Ամստերդամի Կրոսստոուն հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանն առաջամարտիկի դերակատարություն ունի միջազգային հանրության ջանքերում՝ կանխարգելելու հնարավոր ոճրագործությունները մարդկության դեմ։ Դա մեր պարտականությունն է ցեղասպանության նահատակների, մեր ընդհանուր հիշողության և մարդկության հանդեպ»,- իր ուղերձում նշեց Բալայանը։

Նիդերլանդների խորհրդարանը 2004 թ դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր։ Նիդերլանդները միակ երկիրն է, որի Խորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել 2019 թվականին՝ դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք փորձում են արդարացնել ցեղասպանության հեղինակներին։ Լիտվայի Ասամբլեան 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր