• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

29.03.2020   12:41

Նոր տիպի կորոնավիրուսային վարակից (COVID-2019) մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ Այս մասին հայտնում է Օ-դը-Սեն դեպարտամենտի Թվիթերի միկրոբլոգը։

Դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բշիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը:

Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը: Պատրիկ Դեւեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով, նրա դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ընդունման եւ այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ:

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր