• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հռոմում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

13.12.2019   23:34

Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի հետ համատեղ, անցկացվել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքո։

Համերգից առաջ համատեղ ելույթ են ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կյանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպես հայկական հնագույն մշակութային ժառանգության շարունակություն և 20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորվող երաժշտական մշակույթ։ Համատեղ ելույթում նշվել է, որ հայ մեծանուն երգահանի ու հոգևորականի հոբելյանն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:

Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կոմիտասյան հոբելյանական համերգին ներկա են եղել Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիոյի և հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր