«Միրաք»-ի Նշանաբանը. Համադրել Աւանդականն Ու Ժամանակակիցը

ՌԱԿ-ի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման 5 Մարտ 2016-ի կիրակնօրեայ ծրագիրը, որ տեղի ունեցաւ «Թէքէեան Կեդրոն»-էն ներս, բաղկացած էր երկու հատուածներէ:
Առաջին բաժինը նուիրուած էր «Աւանդականն ու նորաձեւը» խորագրով բանավէճին: Միրաքականները բաժնուցան երկու խումբի եւ արտայայտեցին աւանդականին կառչած մնալու կամ նորաձեւութեան հետ քայլ պահելու թեր ու դէմ կարծիքներ:
Բանավէճը վարեց ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան անդամ, «Միրաք»-ի պատասխանատու ընկ. Ալեքսան Գարատանայեանը: Իբրեւ եզրակացութիւն պարզուեցաւ, որ առողջ մթնոլորտի մէջ ապրելու համար պէտք է առանց մեր հայկական աւանդական սովորութիւնները մերժելու նորարարական լուծումներ գտնել, ըլլալ աւանդապաշտ, սակայն առանց կարծրատիպերով առաջնորդուելու, համադրել ազգայինն ու համամարդկայինը, աւանդականն ու ժամանակակիցը, այս երկուքի միջեւ միշտ վառ պահելով ազգապահպանութեան գիտակցութիւնը:
Ծրագրի երկրորդ բաժինը, որ պատրաստած էր երիտասարդական խումբի անդամներէն Մարինա Յարութիւնեանը, յատկացուած էր տրամաբանական եւ սրամիտ հարց-պատասխան խաղերու, որոնց ընթացքին երկու խումբերն ալ աշխոյժ եւ խանդավառ մասնակցութիւն բերին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

