Հաղորդագրութիւն

Յառաջիկայ Ապրիլին Հայրենիքի մէջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւններուն լոյսին տակ` Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը ժողով մը գումարեց՝ քննարկելու համար այդ ուղղութեամբ ՌԱԿ-ի կեցուածքը:
Ժողովին իբրեւ արդիւնք՝ հրապարակուեցաւ հետեւեալ հաղորդագրութիւնը.
Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կ՛ողջունէ Հայրենի պետութեան եւ ժողովուրդին ռամկավարական սկզբունքներուն հանդէպ ունեցած հաւատամքը, որ անցնող 25 տարիներուն արտացոլաց կազմակերպելով ու մասնակցելով ժողովրդավարական ընտրութիւններ, ըլլան անոնք նախագահական, խորհրդարանական, թէ տեղական ինքնավարման ընտրութիւններ:
Ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպուած ընտրութիւններն են միայն, որ տուեալ ժողովուրդը մասնակից կը դարձնեն իշխանութեան՝ հետեւաբար իր առողջ կառավարման:
Հիմնուելով վերոյիշեալին վրայ՝ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կը շեշտէ, թէ չի կրնար բարոյապէս անմասն մնալ ու չզօրակցիլ ժողովրդավարական մշակոյթի տարածման եւ անոր առողջ կիրառման մեր Հայրենիքին մէջ: Հակառակ այս փաստին սակայն, ան պաշտօնապէս կը յայտարարէ, որ ներկայ հանգրուանին՝ նկատի ունենալով, որ աշխարհասփիւռ 95-ամեայ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը առ այժմ զինք իրաւականօրէն ներկայացնող քաղաքական կառոյց մը չունի Հայրենիքի մէջ, ան ո՛չ ուղղակի եւ ո՛չ ալ քաղաքական կամ ընտրական դաշինքներու միջոցաւ պիտի մասնակցի յառաջիկայ Ապրիլի խորհրդարանական ընտրութիւններուն եւ այդ ուղղութեամբ առաջադրուած թեկնածուներ չունի բնականաբար:
Այս առիթով` Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը՝ պատմական այս հանգրուանին լաւատեսութեամբ կ՛ողջունէ Հայրենի ժողովուրդը եւ կը խոնարհի ժողովուրդին կամքին առջեւ՝ արդար, խաղաղ եւ թափանցիկ ընտրական գործընթացով ընտրելու զինք լաւագոյնս ներկայացնող թեկնածուներ ի փառս եւ ի յաւերժութիւն մեր ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայրենիքին:
Կեցցէ՛ Ժողովրդավարութիւնը:
Կեցցէ՛ Հայ Ժողովուրդը:
Ի Դիմաց՝
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
Սեւակ Յակոբեան Սերխիօ Նահապետեան
Ատենադպիր Ատենապետ
4 Փետրուար 2017
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

