«Յակոբ Պօղոսեանի Անուան Կրթաթոշակ» Շարադրութիւններու Մրցոյթ

Երեւանի Վ. Թէքէեանի անուան թիւ 92 դպրոցի Յակոբ Պօղոսեանի անունը կրող լսարանին մէջ, կայացաւ «Յակոբ Պօղոսեանի անուան կրթաթոշակ» շարադրութիւններու ամէնամեայ մրցոյթի յաղթողներու պարգեւատրման արարողութիւնը, (մրցոյթը կայացած էր Հոկտեմբերի 12-ին Թէքէեան Կեդրոնէն ներս):
Ձեռնարկը, որ նուիրուած է հայ ականաւոր հրապարակախօս, լրագրող, քաղաքական մեկնաբան, «Նոր Օր» թերթի խմբագիր, թարգմանիչ Յակոբ Պօղոսեանի յիշատակին, կը նախաձեռնէ եւ 2002 թուականէն սկսեալ կ’իրականացնէ անոր այրին՝ ԱՄՆ-ի մէջ բնակող Անի Պօղոսեանը: Մրցոյթին նպատակն է նպաստել աշակերտներու յառաջադիմութեան բարձրացման, խրախուսել հայոց լեզուի իմացութիւնն ու ստեղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորութիւն հաղորդել աշակերտներուն, ինչպէս նաեւ առողջ մրցակցութեան պայմաններու մէջ հնարաւորութիւն տալ պատանիներուն՝ դրսեւորելու իրենց գիտելիքները:
Այս տարուան մրցոյթի ստեղծագործական շարադրութիւններու թեմաներն էին՝ «Հայաստան աշխարհ», «Կարօտի կանչով» եւ «Իմ աղօթքի լեզուն»: Մասնակիցներն էին դպրոցի 8րդ եւ 9րդ դասարանի աշակերտները, որոնցմէ վեցը լաւագոյն աշխատանքներու համար արժանացան դրամական պարգեւներու՝
Ա. մրցանակ – Մոնիքա Մելիքսէթեան /9րդ դասարան/
Բ. մրցանակ – Միլենա Սիսեան /9րդ դասարան/
Գ. մրցանակ – Աստղիկ Ղազարեան /9րդ դասարան/
Դ. /խրախուսական/ մրցանակ – Յասմիկ Կարապետեան /9րդ դասարան/
Ե. /խրախուսական/ մրցանակ – Աստղիկ Պապաճանեան /9րդ դասարան/
Զ. /խրախուսական/ մրցանակ – Լուսինէ Պապաճանեան /8րդ դասարան/
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

